Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны


Ի՞նչը չի ների երբեք Գայանե Ասլամազյանը

Lifestyle

«Արմենիա TV» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ շատ բարդ է լինել կանացի իդեալ, որովհետև կինը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ պետք է մարմնավորի իր մեջ իր ընտանիքի, իր ազգի ամբողջ սերը, ջերմությունը, մտածելակերպը: Նա նշում է, որ այսօր մարդկանց պակասում է բարությունը։ «Մի քիչ ավելի կամեցող, ձեռք մեկնող ու լավատես եմ ուզում լինենք։ Համաձայն եմ, որ «ստվերը շեշտելով՝ լույսն է զորանում», բայց պետք է ամեն դեպքում լավը տեսնել գնահատել, խրախուսել»,-ասում է նա։





- Գայանե՛, ասում են Ձեր առավոտները միշտ բարի են լինում (ծիծաղում է-Tert.am)։ 


-Առավոտները միշտ են բարի, եթե արթնացել ես, ուրեմն ապրում ես, ուրեմն արև է։

-Ի՞նչ է Ձեզ համար աշխատանքը հեռուստատեսությունում, և եթե չլինեիք հաղորդավար, ապա ի՞նչ մասնագիտությամբ կցանկանայիք կաշխատել։ Արդյոք հնարավո՞ր է՝ գա մի պահ, երբ մենք Ձեզ կտեսնենք բեմում կամ գեղարվեստական ֆիլմերում։ 

-Մասնագիտությամբ արվեստաբան եմ, կյանքի բերումով եղել եմ ամեն ինչ, ինչը որ կապ ունի հեռուստատեսության հետ՝ ռեժիսոր, դերասան, սցենարիստ, վավերագիր, մամլո քարտուղար, ռադիո հաղորդավար և ղեկավար։ Ես գտել եմ այն, ինչը ինձ հոգեհարազատ է, որտեղ ես ասելիք ունեմ և պահանջված եմ։



-Ունե՞ք հստակ ապրելու բանաձև։ 

-Իհարկե ոչ, որովհետև փոխվում են ժամանակները, փոխվում է տարիքդ, այլ կերպ ես ընկալում իրավիճակները, սկսում ես հասկանալ մարդկանց և դառնում ես ավելի ներողամիտ։ 

-Ո՞րն է Ձեր՝ սիրված լինելու գաղտնիքը։ 

-Ես ուրախ եմ, որ ասում եք՝ սիրված եմ։ Չեմ կարծում, որ կան գաղտնիքներ, ուղղակի այնպիսին եմ, ինչպիսին կամ։



-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենադժվար փուլը... 

-Իմ կյանքում եղել են բազմաթիվ անկումներ, բարդություններ։ Հաճախ զրոյական կետի եմ հասել, հետո նորից ուժ գտել, վերականգնվել և քայլել առաջ, անգամ նման պրոցեսներ եղել են հեռուստատեսությունում։ Ամեն դեպքում նշեմ, որ հարթ չի եղել իմ ուղին ու կարող եմ ասել, որ հենց դժվարություններն են ստեղծել այն Գայանե Ասլամազյանին, որին դուք այսօր տենում եք։ 

-Վախենո՞ւմ եք ինչ-որ բանից... 

-Անվերադարձ կորուստներից, մնացած ամեն ինչ հաղթահարելի է։


-Երջանկությունն ըստ Ձեզ... 


-Երջանիկ ես, երբ խաղաղ է միտքդ, սիրտդ, հոգիդ։ 

-Ո՞րն է կնոջ Ձեր իդեալը, կանացի ինչպիսի կատարելության եք ձգտում։ 

-Շատ բարդ է լինել կանացի իդեալ, որովհետև կինը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ պետք է մարմնավորի իր մեջ իր ընտանիքի իր ազգի ամբողջ սերը, ջերմությունը, մտածելակերպը: Դժվար է լինել կին, այն էլ՝ իդեալական, դրան ձգտելն անգամ դժվար է։ Երբ կնոջ համար առաջնայինն ընտանիքն է, նոր մնացածը, ուրեմն նա արդեն ճիշտ իր տեղում է։

 


-Ունեք որդի, ով արդեն կյանքի հասուն փուլում է գտնվում, ի՞նչ ապագա եք երազում իր համար, որտե՞ղ եք տեսնում նրան և ի՞նչ ոգով եք դաստիարակում։ 

-Ընդհանուր առմամբ ես որդուս դաստիարակել եմ որպես աշխարհի քաղաքացի։ Ինձ թվում է՝ հայրենասեր երիտասարդ եմ մեծացնում, սահմանափակումներ չեմ դնում իր առջև, մանկուց սերմանել եմ սերն առ հայրենիք, դեպի մեր եկեղեցիները, սարերը։ Ակնկալում եմ, որ այդ ամենը կներդնի մեր երկրի վրա։

-Կարո՞ղ եք հրաշքներ գործել խոհանոցում։

-Ասում են՝ շատ համեղ եմ պատրաստում։ Իմ հյուրերին հաճախ հյուրասիրում եմ իմ պատրաստած ուտեստները։
 


-Ինչի՞ մասին է երազում Գայանե Ասլամազյանը։ 

-Երազում եմ խաղաղության մասին, որպեսզի մենք ունենանք հնարավորություն երազելու և պլանավորելու մեր կյանքը։ Երևի մեր խաղաղությունն այնքան կայուն չէ, որ մենք հստակ գծենք մեր կյանքի ուղին։ 

-Ինչի՞ մասին է աղոթում Գայանե Ասլամազյանը... 

-Օրս սկսում և ավարտում եմ աղոթքով, շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ։



-Դժվար չէ՞ լինել գեղեցկուհի, հաղորդավարուհի և ամենակարևորը` հայտնի մայր։ 

-Դժվար է, անշուշտ, և պարտավորեցնող։ Օրինակ՝ երբ ես խաղում էի սերիալներում, իմ ժամանակը վազում էր, որից ինձ ոչինչ չէր մնում, ես կորցնում էի այն երջանիկ պահերը, որը պետք է նվիրեի որդուս, ընտանիքիս։ Հիմա հետադարձ հայացք նետելիս՝ ես հասկանում եմ, որ այդ ժամանակը, որը ես կորցրեցի սերիալներում, ոչ մեկին պետք չէր, բացառությամբ նրա, որ ես ձեռք բերեցի լավ ընկերներ և փորձ։ 

-Ի՞նչ կարգավիճակում է գտնվում Ձեր անձնական կյանքը։ 

-Ես ապրում եմ բաց, թափանցիկ, բայց չեմ սիրում խոսել իմ անձնականի մասին։

 


-Ի՞նչը չեք ների երբեք։ 

-Հստակ չգիտեմ՝ ինչ ասել հիմա, կյանքը փոխում է բոլորիս. այն, ինչ առաջ չէի ների, հիմա կփորձեմ հասկանալ։

-Ի՞նչն է պակասում: 

-Բարությունը ... Մի քիչ ավելի կամեցող, ձեռք մեկնող ու լավատես եմ ուզում լինենք։ Համաձայն եմ, որ «ստվերը շեշտելով՝ լույսն է զորանում», բայց պետք է ամեն դեպքում լավը տեսնել գնահատել, խրախուսել։ Ցավոք սրտի, համացանցը տվել է հնարավորություն, որպեսզի ամեն ոք բարձրաձայնի իր մտքերը՝ առանց հաշվի առնելու, թե ինքը ով է, ում մասին է կարծիք արտահայտում և արդյո՞ք ապատեղեկատվություն չէ դա։ 

Պատրաստեց Լենա Մինասյանը

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта