Ազատ ոճիի ըմբիշները կժամանենք Եվրոպական խաղերի հյուրընկալող քաղաք Բաքու
СпортԱռաջին Եվրոպակնա խաղերում Հայաստանի ներկայացուցիչների համար հունիսի 15 ազատ օր, քանի որ մեր մարզիկներից ոչ այսօր չեն ներգրավվի պայքարի մեջ:
Հունիսի 15-ին կկայանա բռնցքամարտի վիճակահանությունը: Իսկ հրաձիգ Հրաչյա Բաբայանը կանցկացնի մարզում: Վաղը մեզ կմիանան նաև ազատ ոճի ըմբիշները` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: Բռնցքամարտում Հայաստանը ներկայացնելու է 6 մարզիկ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), ձյուդոյում` Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայանը, Նորայր Առաքելյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտում 4 մարզիկ` Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուրսա Մուրթազալիևը (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ), սամբոյում՝ 3 մարզիկ` Տիգրան Կիրակոսյանը, Աշոտ Դանիելյանը, Սոսե Բալասանյանը, թաեքվոնդոյում` Արման Երեմյանը: