ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը Թբիլիսիից չի տեղափոխվի
СпортՈՒԵՖԱ-ն մտադրված չէ տեղափոխել Սուպերգավաթի եզրափակիչը, որը պետք է կայանա Թբիլիսիում:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում օրեր շարունակ ջրհեղեղ է, որի պատճառով քաղաքում քաոսային իրավիճակ է ստեղծվել: ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը կկայանա օգոստոսին 11-ին, որտեղ կմրցեն «Բարսելոնա»-ն ու «Սևիլիա»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, ինչի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Դեպքի վայրում աշխատում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ջրի տակն անցած կենդանաբանական այգուց փախել են ավելի քան երեսուն գիշատիչ կենդանիներ` գայլեր, արջեր, վագրեր: Իշխանությունները բնակիչներին հորդորել են չլքել տները: Պաշտոնապես հայտարարվել է 14 զոհի մասին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ ջրհեղեղի հետևանքով զոհվածների: