Հայտնի են Եվրոպական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամների մրցակիցները
СпортԿայացավ Եվրոպական Առաջին ամառային խաղերի ազատ ոճի ըմբշամարտի առաջին օրվա մենամարտերի վիճակահանությունը:
57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը: Մեր 28-ամյա ըմբիշը 1/8-րդ եզրափակչում կգոտեմարտի բուլղարացի Վլադիմիր Դուբովի հետ: 65 կգ քաշային, 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից (1/16-րդ եզրափակիչ): Նրա առաջին մրցակիցը մակեդոնացի Դեյան Միտրովն է: 74 կգ քաշային կարգում մեր երկրի պատիվը կպաշտպանի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի այս տարվա արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը: Մեր 22-ամյա ըմբիշի 1/8- րդ եզր ափակչի մրցակիցը փորձառու բուլղարացի Կիրիլ Տերզիևն է: Այս մասին տեղեկացնում է առաջին Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևում՝ 25 մարզիկով: