Ըմբիշ Մուսա Մուրթազալիևը քառորդ եզրափակիչում է. Եվրոպական խաղեր
СпортԱռաջին Եվրոպական խաղերի 6-րդ օրը Հայաստանի ներկայացնող ազատ ոճային ըմբիշ Մուսա Մուրթազալիևը հաջող մեկնարկեց և հասավ մինչև քառորդ եզրափակիչ:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը գորգ ելավ Մուսա Մուրթազալիևը: Նրա մրցակիցը թուրք Ահմեդ Բիլիջին էր: Գոտեմարտի ավարտից 20 վայրկյան առաջ 3-4 հաշվով պարտվող Մուսան նետվեց գրոհի, հասավ մրցակցի ոտքին ու փոխադրեց նրան: Մրցավարները չգնահատեցին գործողությունը, սակայն մեր մարզիչների բողոքարկումից հետո արդարությունը վերականգնեցին: Մեր ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում գոտեմարտեց Իսպանիան ներկայացնող Նասկիդաևի հետ: Ու կրկին ամեն ինչ վճռվեց վերջին վայրկյաններին: Մուսան իր բացառիկ մարտական ոգու շնորհիվ վաստակեց 2 միավոր և հաղթեց 3-2 հաշվով: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը կգոտեմարտի վրացի Սանդրո Ամինաշվիլու հետ:
61 կգ քաշային կարգում պարտություն կրեց Վոլոդյա Ֆրանգուլյանը: Աշխարհի չեմխիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին մի դրվագում Վոլոդյան փոխադրեց, սակայն մրցավարները չգնահատեցին հնարքը: Վոլոդյան ամենայն հավանականությամբ դեռ կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:
Քիչ ավելի ուշ գորգ դուրս կգա Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լևան Բերիանիձեն, ով կմրցի Հաջիմուրադ Գացալովի (Ռուսաստան) հետ: