Թաեքվոնդոիստ Արման Երեմյանը պարտվեց
СпортԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ թաեքվոնդոիստ Արման Երեմյանը պարտվեց:
Երեմյանը քառորդ եզրափակչում մրցում էր ռուս Ալբերտ Գաունինի հետ և զիջեց 2-5 հաշվով: Մրցափուլերում գրանցվել են 0:1, 0:2, 2:2 արդյունքները:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 25 մարզիկով և 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: