Գագիկ Ջհանգիրյանը բողոքում է ու զայրանում
ПолитикаԱյսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր դժգոհությունը հնչեցրեց ԱԺ բարձր ամբիոնից՝ կապված «Հայփոստի» մասնավորեցման հետ,- հայտնում է Orer.am-ը:
«Ամեն ինչ վաճառում ենք՝ էլեկտրական ցանցը, կապը, հիմա «Հայփոստն» ենք վաճառում: Արդեն չեմ մտաբերում որևէ մեծ սեփականություն, որ պետական է: Բա որ պատերազմական գործողությունների մեջ հայտնվենք ու փող պետք լինի, ի՞նչ ենք վաճառելու: Հասկանում ենք, որ երկրի տնտեսական վիճակը վատ է, բայց «Հայփոստի» վաճառքը կբերի ոլորտի ծառայությունների սակագների թանկացմանը»,- նկատեց Ջհանգիրյանը:
Պատգամավորը նաեւ հայտարարեց, որ մի գույքը վաճառելով եւ մյուսի պատքերը փակելով՝ երկիրը որեւէ հաջողություն չի գրանցի. «Մեզ ազգային փրկության ծրագիր է հարկավոր: Կառավարությունը, այսպես վաճառելով, ոչ մի հարց չի կարողանում լուծել: Օրինակ՝ «Որոտանի» վաճառքի փողերով Նաիրիտի պարտքերն են տալու, ու ու՞ր ենք հասնելու... Երկրի վիճակը վատ է, բայց գույքը վաճառելով՝ դարման չենք անի վերքերին»:
Սոսե Չանդոյան