Հայկական հարցը Թուրքիայի ներքին քաղաքականության խնդիրն է
ПолитикаԹուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ այդ երկիրը փոխվում է: Հստակ է մի բան. Էրդողանը կանգ առավ, բոլոր պլանները դադարեցվել են մինչ այն պահը, երբ կձեւավորվի կոալիցիա: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, «Արդարություն եւ զարգացում» կուսակացության ծրագրերից կամ քրդերի քաղաքականությունից է կախված, թե ինչ տեսակի փոփոխություններ կլինեն:
«Անհնար է փոփոխությունները տեսնել մոտ ժամանակաշրջանում: Խնդիրը Մոսկվայում կամ Բրյուսելում չէ: Խնդիրն անգամ Բաքվում չէ: Հայկական հարցը Թուրքիայի ներքին քաղաքականության խնդիր է: Նրանք ոչ թե պետք է հարաբերությունները փոխեն Հայաստանի հետ, այլ ներքին քաղաքական գործընթացների հետ պարզեն այդ հարաբերությունները: Մեզ երբեմն թվում է, որ մենք շրջապատված ենք երկու Ադրբեջանով: Թուրքիայի քաղաքականությունը կրկնօրինակում է Ադրբեջանի քաղաքականությանը: Դա քաղաքականություն է, որ պետք է փոխվի»,- ասաց Իսկանդարյանը:
Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ` հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւականխաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը: Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունըեվրաատլանտյ