Մովսիսյանը պետք է «Սպարտակին». նա միակ փորձառու հարձակվողն է. «Спорт-Экспресс»
СпортՌուսական sport-express կայքը, անդրադառնալով «Սպարտակի» ֆուտբոլիստներին, փորձագետների օգնությամբ վերլուծել է թիմի ֆուտբոլիստների խաղը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին անդրադառնալով՝ կայքը նշել է, որ հարձակվողը պետք է մոսկովյան թիմին.
«Թեկուզ նրա համար, որ «Սպարտակում» նա միակ փորձառու հարձակվողն է: Այո, անցյալ մրցաշրջանը նրա համար սարսափելի ստացվեց. սկզբում՝ վնասվածքը, հետո՝ մարզավիճակ ձեռք բերելու անհաջող փորձը, հետո նորից վնասվածքը: Սակայն ենթադրություններ անելու համար վաղ է, չէ՞ որ 2014-ի գարնանը Մովսիսյանը միայնակ փորձում էր «Սպարտակին» դուրս հանել ճգնաժամից»,- գրում է կայքը:
Արաս Օզբիլիսին անդրադառնալով՝ կայքը գրում է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում է Օզբիլիսը երրորդ վնասվածքից հետո: Առաջիկա կես տարին որոշիչ կարող է լինել նրա համար: