Մեսսի. Ցավալի է, որ Նեյմարը չի խաղալու Ամերիկայի Գավաթում
СпортԱրգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 27-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ջամյակացիների նկատմամբ հաղթանակից հետո անդրադարձել է իր ակումբակից ու Բրազիլիայի հավաքականի ավագ Նեյմարի 4-խաղյա որակազրկմանը Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությունում:
«Չեմ ցանկանում քննարկել այդ թեման: Նեյմարն իմ ընկերն է, ում միշտ բարին եմ ցանկանում: Ցավալի է, որ նա չի կարողանալու խաղալ Ամերիկայի Գավաթում: Նա մեծ դերակատարում ունի Բրազիլիայի հավաքականում: Ես գիտեմ, թե ինչ է Նեյմարը զգում խաղադաշտ դուրս գալիս: Համբերություն նրան: Չեմ ցանկանում ասել, թե որքանով է խիստ կամ արդարացի նրա որակազրկումը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Մեսին թիմում: Երկրորդ տուրում Կոլումբիայի հավաքականից կրած պարտությունից հետո քաշքշուկին միջամտելու եւ կարմիր քարտ ստանալու համար Նեյմարը բաց է թողնելու Ամերիկայի Գավաթի մնացած խաղերը: