Լիվերպուլը պատրաստ է Ասյեր Իլյարամենդիի համար վճարել 22 միլիոն եվրո
СпортMarca»-ի կիրակնօրյա համարի գլխավոր էջին նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է 22 միլիոն եվրո վճարել կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիի համար
Մինչ այս Finchjas.net-ը եւ Metro-ն արդեն տարածել էին այդ տեղեկատվությունը, սակայն նրանք ավելի շատ հայտնի են անհիմն շշուկներով:
Հենակետային կիսապաշտպանը «Ռեալ» է տեղափոխվել երկու տարի առաջ: «Ռեալ Սոսյեդադը» տրանսֆերի համար ստացել է 30 միլիոն եվրո, երիտասարդ խաղացողը Իսպանիայի մայրաքաղաքում անցկացրել է 90 հանդիպում, բոլոր մրցաշարերում միասին վերցրած:
Հաղորդվում է, որ ինքը՝ Իլյարամենդին, նույնպես շահագրգռված է տրանսֆերով, քանի որ նրան դժվար է մրցակցել Տոնի Կրոսի, Լուկա Մոդրիչի, Խամես Ռոդրիգեսի եւ Իսկոյի հետ:
