Հայտնի է դարձել Կոնդոգբիայի՝ Միլան չտեղափոխվելու մանրամասները
СпортSky Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն բացահայտել է «Մոնակոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիայի «Ինտեր» տեղափոխության մանրամասները, չնայած մինչ այդ բազմաթիվ լուրեր էին տարածվել, որ «Միլանը» շատ մոտ է խաղացողին ձեռք բերելուն:
«Միլանում» համոզված էին, որ տրանսֆերը կայանալու է: Նույնիսկ նախնական համաձայնագիր են կնքել «Մոնակոյի» հետ, ըստ որի տրանսֆերի գումարը վճարելու են երկու փուլով: Խաղացողի հետ պայմանավորվածությունը նույնպես ձեռք է բերվել:
Նեյլո Լուկասը եւ Ադրիանո Գալիանին ծրագրել են Մոնակո մենել երկուշաբթի, որպեսզի Կոնդոգբիայի հետ պայմանագիր կնքեն, սակայն օրվա երկրորդ կեսին բեկումնային պահ է եղել: Կոնդոգբիայի հայրը իմացել է, որ «Ինտերն» ավելի շահավետ պայմանագիր է առաջարկում՝ 4.5 միլիոն եվրո տարեկան, գումարած պարգեւավճարները: Հենց Կոնդոգբիայի հայրն է համոզել ֆուտբոլիստին՝ հրաժարվել «Միլան» տեղափոխությունից»,- նշել է Դի Մարցիոն: