Պիրլոն մեկնել է Նյու Յորք եւ պայմանավորվել է MLS-ի ակումբի հետ
Спортnews.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կտեղափոխվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի», հայտնում է Goal.com-ը:
Հունիսի 20-ին 36-ամյա ֆուտբոլիստը Նյու Յորքում ներկա է եղել բեյսբոլի խաղի եւ պայմանավորվել է MLS-ում հանդես եկող ակումբի հետ: Չի բացառվում, որ հաջորդ մրցաշրջանի առաջին հատվածում Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հանդես կգա «Յուվենտուսում», իսկ հետո կմիանա «Նյու Յորք Սիթիին»:
Պիրլոն 2011-ին «Միլանից» է տեղափոխվել է «Յուվենտուս», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը: