Մեսսիի սելֆին 100-րդ խաղում. Նեյմարը դժգոհ հեռանում է (ծաղրանկար)
Спортtert.am-ը գրում է.
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է վերջին օրվա ընթացքում Կոպա Ամերիկայում տեղի ունեցած մի քանի ուշագրավ դրվագներին:
Մասնավորապես Արգենտինա – Ճամայկա խաղը 100-րդն էր հավաքականի կազմում թիմի առաջատար Լիոնել Մեսսիի համար: 1:0 հաշվով ավարտված մրցավեճից հետո ճամայկացիների ֆուտբոլիստ Դեշորն Բրաունը Մեսսիի հետ սելֆի է արել հենց խաղադաշտում:
Մոմանիի ծաղրանկարում պատկերված է նաև «Բարսելոնայում» Մեսսիի թիմակից Նեյմարը, ով Բրազիլիայի հավաքականի կազմում որակազրկվելով 4 խաղով, ինքնաթիռով հեռանում է Չիլիից: