Հայաստանը ներակայացնող երեք սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի բրոնզե մեդալների համար
СпортՀայաստանը ներկայացնող սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի բրոնզե մեդալների համար:
57 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի, Եվրոպայի և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը կմրցի բելառուս Վլադիսլավ Բուրձի հետ: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի մրցակիցը լիտվացի Ռադվիլաս Մատուկասն է: Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն էլ ուժերը կչափի բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ:
Եվրոպական առաջին խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 25 մարզիկով և 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: