Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны


Այս պահին իմ սիրտը զբաղված չէ. Մարիամ Ադամյան

Lifestyle

Դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով առավել հայտնի դարձավ «Բախտաբեր» հեռուստասերիալում Անուշի կերպարով, Life.panorama.am-ին պատմեց, որ երկու տարի առաջ բուհն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է «32 թատրոն» և մինչ օրս համարվում է «32 թատրոն»-ի դերասանուհի. «Երկու տարի առաջ «32 թատրոն»-ի կողմից «Պարույր Սևակ» ներկայացմանը մասնակցելու առաջարկ ստացա, որին միանգամից համաձայնվեցի, թեպետ ասմունքել առանձնապես չեմ սիրում, բայց այստեղ կար կենդանի խաղ և թատերականացված ասմունք, ինչը շատ հետաքրքիր էր ինձ համար: Այնուհետև այլ նախագծերի վրա աշխատեցինք, և արդյունքում հաստատվեցի այս թատրոնում: Այսօր ինձ համար «32 թատրոն»-ը ոչ թե աշխատավայր է, այլ ընտանիք»,-պատմեց դերասանուհին:

Մարիամ Ադամյանը նկատեց, որ ուսանողական տարիներին խաղացել է նաև «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Անծանոթը» հեռուստասերիալում, բայց հանրության շրջանում իրեն ճանաչում տվեց «Բախտաբեր» հեռուստասերիալը. ««Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ ստացա պրոդյուսեր Էդգար Ավագյանի կողմից, ես էլ համաձայնեցի, քանի որ թե կերպարն էր ինձ հոգեհարազատ, թե այն թիմը, որը ներգարվված են այս ֆիլմում: Այսօր հեռուստասերիալում աշխատում եմ շատ հետաքրքիր դերասանների հետ, որոնցից շատ բան եմ սովորում, նաև ստանում լավ էներգիա»,- նշեց դերասանուհին:

Մարիամը հավելեց, որ ուրախ է, քանի որ Անուշի կերպարը կարճ ժամանակում հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից. «Իմ կերպարին սիրեցին, դա են վկայում լավ և դրական արձագանքները, սա ինձ ուժ է տալիս և ավելի է ոգևորում»,- պատմեց նա:

«Պարույր Սևակ» ներկայացմանը հաջորդող «Բախտաբեր» հեռուստասերիալում կրկին մեղմ դերով հանդես գալով հանդերձ՝ Մարիամ Ադամյանը նկատեց, որ չի ցանկանա մշտապես նման դերեր մարմնավորել. «Ուսանողական տարիներին իմ կերտած կերպարները բավականին բազմաժանր են եղել՝ մեղմ դերերից մինչև կամակոր, ազատամիտ աղջիկների կերպարներ: Ես չեմ սահմանափակվի միայն մեղմ դերերով, կցանկանամ առաջիկայում տարբեր դերեր կերտել, դեմ չեմ լինի, եթե բացասական կերպար էլ մարմնավորեմ»,- նշեց նա:

Մարիամ Ադամյանը նշեց նաև, որ այս պահին ունի գեղարվեստական մի քանի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, որոնք դեռևս քննարկման փուլում են գտնվում: Դերասանուհին նկատեց նաև հունիսի 27-ին երկու ամիս դադարից հետո կրկին բեմ է բարձրանալու «Պարույր Սևակ» ներկայացումը:

Խոսելով «32 թատրոն»-ի գրեթե ողջ թիմակիցների  թատրոնային աշխարհ մուտք գործելու դժվարություններից և առավելություններից՝ Մարիամը նշեց. «Շատ հետաքրքիր է, որ բոլորս նոր ենք մուտք գործում թատրոն և չկա մեկն, ով առավել է, կամ պակաս, բոլորս միասին գնում ենք մեկ ուղիով և հանդիսատեսի ամեն ծափից զգում ենք, թե ինչ հաճելի է փոքրիկ քայլերի արվեստը: Հենց այդ դժվարություններն ու առավելություններն էլ մեզ ընկերներ են դարձրել. «32 թատրոն» թատրոնը իմ ընտանիքն է, տունը, որտեղ աշխատում եմ մեծագույն սիրով»:

Ճանաչված լինելու զգացողությունները դերասանուհու համար շատ հաճելի են. «Ճանաչված լինելը շատ հաճելի է: Երբ դրսում քեզ մոտենում է մի անծանոթ կին և ասում է՝ «գիտեք, ես Ձեզ այնքան շատ եմ սիրում», դա արդեն ինձ դրական մեծ էներգիա է փոխանցում: Ճիշտ է` ճանաչված լինելը հաճելի է, բայց իմ ապրելակերպում ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ հաճախ զբոսնել Երևանի փողոցներով, ես մարդկանցից չեմ փախչում, անգամ, երբ անծանոթ մարդիկ փողոցում մոտենում են ինձ, իրենց հետ հաճելի զրույցի եմ բռնվում: Կարծում եմ՝ դերասանի համար առաջնային կարևորություն է, որ նա սիրվի հանդիսատեսի կողմից, ես չեմ ասի, որ միանշանակ ես սիրված եմ, բայց, համենայն դեպս, այդ ուղու վրա եմ, փորձում եմ հանդիսատեսիս հետ անկեղծ լինել և ամեն բան անել նրանց համար»,- նշեց նա:

Դերասանուհին ասաց նաև, որ ընդունում է, որ հայտնի մարդկանց անձնական կյանքը մշտապես հետաքրքիր է հանդիսատեսին, այս առումով նա ունի իր հստակ տեսակետը. «Երբ որոշում ես կայացնում, որ քեզ միայն բեմում ես պատկերացնում, ուրեմն ենթագիտակցորեն գնում ես այն մտքին, որ քեզ պետք է ճանաչեն, իսկ ճանաչել չի նշանակում, որ պետք է հետաքրքրվեն միայն դերասանի ստեղծագործական գործունեությամբ, իհարկե, հանդիսատեսը փորձում է նաև սիրելի դերասանուհի անձնական կյանքից ևս տեղեկանալ, բայց արդեն դերասանը պետք է որոշի, թե իր անձնական կյանքի մանրամասներին որքանով հանդիսատեսը պետք է տեղեկանա, որքանով պետք  է քո անձնական կյանքին մոտ թողնես: Իհարկե, ամեն բան չէ, որ պետք է սոցիալական ցանցերով հրապարակել, ես փորձում եմ ինձ համար հստակ սահմանազատել իմ անձնական կյանք մտնելու կարելի և անկարելի սահմանները: Այս պահին կասեմ, որ իմ սիրտը զբաղված չէ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր իրենց կյանքը պլանավորում են այս առումով, ես չգիտեմ, գուցե և վաղը փողոցում հանդիպեմ նրան»:

Հեղինակ ՝Անուշիկ Մելքոնյան

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта