Ազգային ժողովը հունիսի 23-ին կգումարի արտահերթ նստաշրջան
ПолитикаՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ հունիսի 23-ին կգումարի արտահերթ նստաշրջան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի ՀՀ Ա Ժ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 2015 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գալուստ Սահակյան եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
ՀՀ կառավարությունը հունիսի 22-ի առավոտյան անցկացրել էր արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը առաջարկել էր Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ ԱԺ ևս մեկ արտահերթ նստաշրջան: