Սամբիստ Սոսե Բալասանյանը տեղափոխված է եղել Բաքվի հիվանդանոց
СпортԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ սամբիստ Սոսե Բալասանյանը տեղափոխված է եղել օլիմպիական մարզաքաղաքի հիվանդանոց:
Եվրոպական խաղերի մրցանակային 3-րդ տեղի համար ընթացող գոտեմարտի ժամանակ մեր մարզուհի Սոսե Բալասանյանը ստացել էր գանգուղեղային վնասվածք, որից հետո անմիջապես մեր մարզիչների ու բուժ անձնակազմի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է օպերատիվ բուժօգնություն: Այդ առիթով հատուկ հրավիրվել էր լավագույն պրոֆեսիոնալ բժիշկ-մասնագետների կոնսիլիում:
Հետազոտություններից հետո Բալասանյանը տեղափոխվել է օլիմպիական մարզաքաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվել էր մեր և ադրբեջանցի բժիշկների հսկողության ներքո մինչ հայրենիք վերադառնալը: Այս մասին տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիան:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ,ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ: