Ափսոսում եմ, որ չեմ խաղացել Մոուրինյոյի գլխավորությամբ. Ջերարդ
Спорт«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդն իր ափսոսանքն է հայտնել այն առիթով, որ երբևէ չի խաղացել «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
«Ինձ շատ է դուր գալիս Մոուրինյոն որպես մարդ և մասնագետ. ափսոսում եմ, որ երբևէ չեմ խաղացել նրա գլխավորությամբ:
Գիտեմ, որ նա ավելի արժեքավոր ֆուտբոլիստ կարող էր ինձ դարձնել. ես հնարավոր է ավելի շատ մրցանակներ ունենայի: Ամեն դեպքում, անցյալը փոխելն անհնար է, ուստի չպետք է մտածել «Չելսի» չտեղափոխվելու մասին:
Ես ուրախ եմ, որ կայացրել եմ այլ որոշումներ. «Լիվերպուլն» իմ թիմն է. ունեմ 4-5 տիտղոս, որոնք անփոխարինելի են «Չելսիում» 10-11 տիտղոսների հետ