Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
СпортԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Նա մրցում էր շվեյցարացի Լյուդովիկ Չամարտինի հետ, սակայն պարտվեց: Մրցումային այս օրվա ընթացքում առաջին գոտեմարտում պարտություն էր կրել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ժաննա Ստանկևիչը:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և 25 մարզիկով: