Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին որոշում կկայացնի մեկ ամսում
СпортՀայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում: Ըստ դարպասապահի՝ ամեն ինչ կախված կլինի հավաքականի գլխավոր մարզչից: Եթե իրեն հաջողվի մարզումներ միջոցով մարզավիճակ պահպանել, ապա հնարավոր է չավարտի կարիերան:
"Մեկ ամսվա ընթացքում կկողմնորոշվեմ,- ասել է Բերեզովսկին "Р-Спорт"-ի հետ զրույցում:
Հիշեցնենք՝ 40-ամյա Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն աշխատելու է Մոսկվայի "Դինամոյի" երիտասարդական թիմում որպես մարզիչ: