Գաել Անդոնյանն «Օլիմպիկ»-ի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ: Այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացրել է ֆուտբոլային գործակալ Ժան Մարի Կանտոնան:
Անդոնյանը մինչ այս հանդես էր գալիս «Օլիմպիկ»-ի երկրորդ թիմի կազմում և համարվում էր նրա ավագը: Անցած մրցաշրջանում ժամանակ առ ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստն ընդգրկվում էր «մարսելյան թիմի հիմնական կազմի պահեստայինների նստարանին, սակայն խաղաժամանակ չէր ստանում: