Կառլեն Մկրտչյանը պայմանագիր կկնքի «Անժիի» հետ
СпортՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը միացել է Մախաչկալայի «Անժիին»։
Ինչպես հայտարարել է ակումբի տնօրեն Նարվիկ Սիրխաևը, ռուսական ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել Մկրտչյանի հետ։
-Կառլեն Մկրտչյանը մեզ մոտ է։ Նա թեթև վնասածք ունի, ինչի պատճառով դեռ չի մարզվում,-հայտարարել է Սիրխաևը։
Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը նախկինում արդեն հանդես եկել է «Անժիի» կազմում։