Քննադատներին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել սեփական` ոչինչ չնվաճած հավաքականներին. Սուարես
СпортՈւրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով չէր մասնակցում Ամերիկայի գավաթի խաղարկությանը Մունդիալ-2014-ի խմբային փուլի` Իտալիայի հետ խաղում Ջորջիո Կյելինիին կծելու համար, աջակցել է ազգային ընտրանուն: Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ուրուգվայը նվազագույն հաշվով պարտվեց Չիլիին, ինչից հետո արժանացավ քննադատությունների:
-Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, ովքեր գավաթի խաղարկությանը մասնակցեցին անմնացորդ նվիրմամբ: Պարզապես խոսքեր չունեմ: Շնորհակալ եմ, դուք Ուրուգվայի հպարտությունն եք: Բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Ուրուգվայը վատ է խաղում, ցանկանում եմ հիշեցնել` մեր ընտրանին 15 անգամ հաղթել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Այնպես որ, բոլոր քննադատներին խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել սեփական` ոչինչ չնվաճած հավաքականներին: Առա՛ջ, Ուրուգվայ,- գրել է Սուարեսը Twitter-ի իր պաշտոնական էջում: