ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կգումարի
ПолитикаՀայաստանի Հանրապետական կուսակցությունը հունիսի 26-ին գործադիր մարմնի նիստ կգումարի, որը կվարի ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հարցին, թե նիստի ընթացքում քննարկվելո՞ւ է էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումից հետո ստեղծված իրավիճակը, Ռուբեն Թադևոսանը պատասխանեց, որ նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության առաջնորդի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա: