Բունդեսլիգա. Առաջին տուրում՝ «Բավարիա» - «Համբուրգ», «Բորուսիա Դ.» - «Բորուսիա Մ.»
СпортԲունդեսլիգան հրապարակել է Գերմանիայի առաջնության օրացույցը: Առաջին տուրում երկրի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» օգոստոսի 14-ին կընդունի «Համբուրգին», որը միայն անցումային հանդիպումների արդյունքում պահպանեց տեղը ուժեղագույնների խմբում:
«Բավարիան» հաջորդ հինգ տուրերում կմրցի «Հոֆենհայմի», «Բայերի», «Աուգսբուրգի», «Դարմշտադտի» եւ «Վոլֆսբուրգի»:
Դորտմունդի «Բորուսիան» առաջին տուրում կհանդիպի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Մյուս հանդիպումներում կխաղան «Դարմշտադտն» ու «Հանովերը», «Մայնցն» ու «Ինգոլշտադտը», «Վերդերն» - «Շալկեն», «Աուգսբուրգն» ու «Հերտան», «Շտուտգարտն» ու «Քյոլնը», «Վոլֆսբուրգն» ու «Ֆրանկֆուրտը», «Բայերն» ու «Հոֆենհայմը»: