Բաքվում Եվրոխաղերի փակման արարողությանը ոչ մի եվրոպացի նախագահ չի մասնակցի
СпортԵվրոպական երկրների ոչ մի նախագահ չի հաստատել իր մասնակցությունը Բաքվում Եվրոխաղերի փակման արարողությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:
Նա լրագրողներին ասել է, որ իրեն հասած տեղեկություններով` միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել մի շարք երկրների վարչապետեր եւ խորհրդարանի խոսնակներ:
Բաքվում Եվրոխաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին: