Բլատերը չի առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում. CNN
СпортՖԻՖԱ-ի երկարամյա նախագահ Յոզեֆ Բլատեր չի կարող վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ներում լուրեր տարածվեց, որ Բլատերը մտադիր է կրկին առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Բլատերը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ թոշակի և ապագան կորոշվի կոնգրեսի ժամանակ: Սակայն ամերիկյան CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրը ՖԻՖԱ-ում, փաստում է, որ Բլատերը չի պատրաստվում մասնակցելու ՖԻՖԱ-ի նախագահի նոր ընտրություններին: CNN-ի հարցին` արդյեք շվեյցարացի պաշտոնյան մտադիր է կրկին առաջադրվել, ՖԻՖԱ-ից պատասխանել են. «Ոչ, նա չի առաջադրվի»:
Բլատերն արդեն 5-րդ անգամ է ընտրվում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից՝ Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Այս անգամ նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73. առկա էր երկրորդ փուլի հնարավորություն, սակայն Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից: Վերջին մի քանի ամիսների ընթացքուÕ ´ միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմուկ բարձրացրեցին` ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով և ձայներ գնելու, և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են՝ Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցների: