Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны


Ցույցին գնում եմ որպես չնկատվող Սոս, այլ ոչ թե՝ հայտնի մեկը, ով եկել է սելֆի անելու

Lifestyle

Asekose.am-ը գրում է.

Դերասան Սոս Ջանիբեկյանն Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէնենրգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին, ասաց.

«Միանշանակ դեմ եմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, քանի որ շատ ցավալի է այն վիճակը, որում որ մենք ապրում ենք: Ես խոսում եմ ոչ թե իմ, այլ ժողովրդի մասին: Չնայած այն բանին, որ Փառք Աստծո,  ինքս այսօր չեմ դժգոհում իմ աշխատանքից, բավական ծանրաբեռնված եմ, աշխատանք շատ ունեմ, իսկ գումարս էլ ինձ բավականացնում է, բայց, այնուամենայնիվ, չեմ ցանկանում լինել այն էգոիստը, ով կասի, որ եթե իրեն լավ է, ապա ամեն ինչ լավ է: Իհարկե, պետք է պայքարել դրա դեմ, քանի որ մենք շատ անապահով ընտանիքներ ունենք: Ծիծաղելի է ունենալ ատոմակայան, այդ օդը շնչել ու պետությանը վճարել ավելի թանկ, քան այն երկրներում, որտեղ լույսը գնում են ուրիշ պետություններից։ Ցավալի է, որ մենք ամեն անգամ պայքարում ենք, որ ավելի վատ չլինի, երբեք չենք պայքարում, որ գոնե մի քիչ լավ լինի»,- նշեց դերասանը:

Խոսելով Բաղրամյան պողոտայում մարդկանց կողմից անցկացվող բողքի ցույցի վերջնական արդյունքի մասին, Սոսը նկատեց, որ իր համար անկանխատեսելի է՝ իրականում ժողովուրդը կհայտնվի հաղթողի կարգավիճակում,  թե՝ ոչ.

«Նման քաղաքակիրթ, հանգիստ, անվնաս ցույց դեռ Հայաստանում, որքանով որ ես գիտեմ, անկախությունից հետո չի գրանցվել: Պետք է ասեմ, որ Ստեփանակերտից վերադառնալուց հետո, երբ ես գնացի Բաղրամյան պողոտա, նկատեցի, որ այնտեղ շատ էյֆորիկ վիճակ է, իսկ այդ վիճակն ունի ձնագնդի հատկություն, երբ գլորվելով՝ էլ ավելի է մեծանում ու խտանում: Այդ իսկ պատճառով ինձ համար անկանխատեսելի է, թե ինչ կլինի, որովհետև շատ անկանխատեսելի կարող է լինել էյֆորիկ վիճակում գտնվող ժողովրդի վարքը: Ամենակարևորն այն է, որ այս պահին որևէ լիդեր չկա ժողովրդի մեջ, իսկ դա, կարծում եմ, շարժման և նստացույցի ամենադրական կողմն է: Չկա մեկը, ում հրաժարականից կամ ղեկավարության հետ փոխհամաձայնության դեպքում, ժողովուրդը կհուսահատվի և կգնա տուն: Այս դեպքում լիդերը պարզապես ժողովրդի բազմությունն է: Եվ սրա հետ կապված կցանկանամ մեջբերել Եղիշե Չարենցի խոսքերը. «Ինչեր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված»,- իր կարծիքը հայտնեց  Սոս Ջանիբեկյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք շարունակելու է ներկա գտնվել այս օրերին անցկացվող խաղաղ ցույցին, Սոսը պատասխանեց.

«Իհարկե: Դեռ նկարահանումների եմ, բայց դրանց ավարտից հետո անպայման կգնամ այնտեղ, որպեսզի ներկա լինեմ և մասնակից դառնամ այն բողոքին, որն ուղղված է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Սկզբում գազը թանկացավ, հիմա էլ՝ լույսը… Եթե ժողովուրդն ունի պահանջ և ասելու որևէ բան, ուրեմն նրա հետ ղեկավարությունը պետք է հաշվի նստի, քանի որ, իրականում, սա ժողովրդի երկիրն է, և ղեկավարները ղեկավարում են ժողովրդի երկիրը: Ղեկավարությունը պետք է ժողովրդի հետ միշտ բանակցություններ վարի»,- նկատեց դերասանը:

Զրույցի վերջում էլ, անդրադառնալով վերջերս իր ֆեյսբուքյան էջում արված գրառումներից մեկին, ըստ որի՝ ինքը չի պատրաստվում մասնակցել այս կամ այն հանրահավաքին, քանի որ հասարակությունն է դա «պահանջում», Սոս Ջանիբեկյանը պարզաբանեց.

«Քանի որ ինձ ուղղված այն բոլոր նամակներին, որոնցում նշվում էր, թե ես ինչու Բաղրամյան պողոտայում չեմ, թե ինչու ազգիս կողքին չեմ, այն բոլոր ամոթանքներին, վիրավորանքներին և պահանջներին միանգամից չէի կարող պատասխանել, իսկ դրանք արհամարհել և նաև մարդկանց արհամարհել ես չէի կարող և չեմ սիրում, որովհետև հենց այդ նույն մարդկանց շնորհիվ է, որ ես այսօր կայացել եմ որպես դերասան, փորձեցի գրառման տեսքով պատասխանել և ասել, որ նախ եթե ես գամ ձեր սերը վաստակելու համար, դա իմ կողմից այդքան էլ անկեղծ արարք չի լինի, եթե ես, իրականում, այդ լույսի խնդիրը չունեմ և ես իմ ազգի խնդրով չեմ ցավում, այլ պարզապես գալիս եմ, կոպիտ ասած, ազգիս սերը և համակրանքը վաստակեմ և PR լինեմ: Գործընկերներիցս և ոչ ոքի չնշելով՝ պետք է նշեմ, որ ես ունեմ այդ մտավախությունը, որ մարդիկ կարող են մտածել՝ ես գնում եմ նրանց գովասանքներին արժանանալու համար: Երկրորդն էլ, այդ օրերին ես գտնվում էի Արցախում: Ցանկացա ասել, որ ես չեմ կարող իմ նկարահանումները ընդհատել և գալ, քանի որ այնքան էլ կարևոր մարդ չեմ, ում գալուց հետո ինչ-որ մի մեծ բան կփոխվի: Արցախից վերադառնալուց հետո արդեն 2 անգամ բավականին մեծ ժամանակահատված անցկացրել եմ Բաղրամյան պողոտայում, բայց դա արել եմ ոչ թե Սոս Ջանիբեկյան հայտնի դերասան, այլ՝ շատ ծածուկ, չնկատվող Սոս, ով որպես քաղաքացի է կանգնած բոլորի հետ, այլ ոչ թե հայտնի ինչ-որ մեկն է, ով եկել է այդտեղ լուսանկարվելու, սելֆիներ և ֆոտոշարքեր անելու»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասան Սոս Ջանիբեկյանը:

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта