Դունգան ներողություն է խնդրել
СпортԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան ներողություն է խնդրել այն մարդկանցից, ում վիրավորել է իր վերջին հայտարարությամբ: Դունգան նշել էր, որ անընդհատ քննադատությունների պատճառով իրեն աֆրիկական ծագմամբ բրազիլացի է զգում:
-Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ աֆրիկական ծագման վերաբերյալ հայտարարությամբ: Ասածս չի արտահայտում իմ մտածողությունը կամ զգացածը: Ես ռասիստ չեմ,-ասել է Դունգան: