Բարդ է լավ ընկերներ լինել, եթե միասին հանդես եք գալիս ATP-ում. Նադալ
Спорт«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալն իր կարծիքն է արտահայտել թենիսիստների հարաբերությունների մասին: Նովակ Ջոկովիչի մարզիչ Բորիս Բեկերն իր գրքում գրել էր, որ Նովակը լարված հարաբերությունների մեջ է Ռոջեր Ֆեդերերի հետ: Լրագրողները Նադալին խնդրել են մեկնաբանել այդ հատվածը:
-Չեմ կարդացել Բեկերի գիրքը: Չեմ կարծում, թե թենիսիստների` կորտից դուրս հարաբերությունները պետք է ազդեն խաղերի վրա: Բարդ է լավ ընկերներ լինել, եթե միասին հանդես եք գալիս ATP-ում: Լավագույն ընկերներին դու պետք է երկար ժամանակ ճանաչես:
Դրա հետ մեկտեղ պետք է հարգես մրցակիցներիդ: Կոնկրետ ինձ համար կարևոր է լավ հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, որոնց ամեն շաբաթ հանդիպում եմ և նրանց հետ մասնակցում եմ տարբեր մրցաշարերի: Հաճելի չէ հանդիպել մեկին և գիտակցել, որ նրա հետ լավ հարաբերություններս չունես,-Նադալի խոսքերը մեջբերված են «The Guardian»-ից: