Ամերիկայի Գավաթ. Բրազիլիայի հավաքականը լքում է պայքարը
СпортԲրազիլիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի արգելքը:
Առանց Նեյմարի մնացած բրազիլացիները կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարեցին մրցաշարի գործող փոխչեմպիոն Պարագվայի հետ եւ պարտվեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Մինչեւ 72-րդ րոպեն բրազիլացիները Ռոբինյոյի գոլի շնորհիվ առջեւում էին հաշվի մեջ, սակայն Պարագվայի հավաքականը փրկվեց պարտությունից, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով դուրս եկավ կիսաեզրափակիչ: Բրազիլիայի հավաքականից 11 մետրանոցները դիպուկ իրացրին Ֆերնանդինյոն, Ֆելիպե Կոուտինյոն ու Միրանդան, իսկ Դուգլաս Կոստան ու Էվերտոն Ռիբեյրոն վրիպեցին:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց գերմանական «Այնտրախտի» պարագվայցի հարձակվող Նելսոն Վալդեսը:
Կիսաեզրափակիչում պարագվայցիները հունիսի 30-ին Կոնսեպսյոն քաղաքում կմրցեն Արգենտինայի հավաքականի հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունիսի 29-ին Սանտիագոյում կվիճարկեն Չիլիի ու Պերուի հավաքականները:
Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
Բրազիլիա – Պարագվայ՝ 1:1
Ռոբինյո, 15 – Դերլիս Գոնսալես, 72 (11մ)
11 մետրանոցներով՝ 3:4