Բրազիլիա - Պարագվայ. Հաղթական 11 մետրանոցի հեղինակի հորեղբայրը մահացել է հետխաղյա հարվածաշարի ժամանակ
СпортՊարագվայի հավաքականի եւ շվեյցարական «Բազելի» հարձակվող Դերլիս Գոնսալեսին Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում բրազիլացիների նկատմամբ հաղթանակից հետո հայտնել են հորեղբոր մահվան մասին:
Գոնսալեսիի հորեղբոյրը մահացել է սրտի կաթվածից, որը տեղի է ունեցել հանդիպման հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ:
«Ինչո՞ւ այսօր, հորեղբայր: Դու լքեցիր մեզ այն պահին, երբ ես ուրուխություն պարգեւեցի քեզ ու ամբողջ երկրին: Ես չեմ կարող կրկնել դա»,- թվիթերյան էջում գրել է 21-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի դեմ խաղում Դերլիս Գոնսալեսը 72-րդ րոպեին խփել էր պարագվայցիների պատասխան գոլը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ իրացրել էր վերջին ու հաղթական հարվածը: Կիսաեզրափակիչում պարագվայցիները հունիսի 30-ին մրցելու են Արգենտինայի հավաքականի հետ