Ռամոսը չի տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ. պաշտպան Ռիո Ֆերդինանդ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չի տեղափոխվի «արքայական ակումբ»։
«Դա տեղի չի ունենա, նա մտադիր չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա «Ռեալի» ֆուտբոլիստ է, եւ կարծում եմ, որ նոր պայմանագիր կստանա։ Հնարավոր է, որ իսպանացու գործակալը նման լուրեր է տարածում, որպեսզի «Ռեալն» առաջարկի ավելի լավ պայմաններ»մ,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։