Դորտմունդի Բորուսիայի դարպասապահը մոտ է Շտուտգարտ տեղափոխվելուն
Спортtert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Միտչել Լանգերակը մոտ է կարիերան «Շտուտգարտում» շարունակելուն:
Ինչպես հայտնում է «Kicker»-ը, 26-ամյա ավստրալացին մոտակա օրերին պաշտոնապես կդառնա «Շտուտգարտի» ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դորտմունդյան թիմը ձեռք էր բերել դարպասապահ Ռոման Բյուրկիին, իսկ «Շտուտգարտի» 2-րդ դարպասապահ Սվեն Ուլրայխը տեղափոխվել էր «Բավարիա»:
Լանգերակը Բունդեսլիգայի 2014/15 թվականների առաջնությունուն մասնակցել է 9 հանդիպման: