Հիմնադիր խորհրդարանը Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ անցել է գրոհի, նա սադրում է
ПолитикаԻնչպես արդեն նշել էինք, Բաղրամյան պողոտայում գտնվող հանրությունը բաժանվել է երկու թեւի: Այժմ Ազատության հրապարակում են գտնվում «Հայազն» կուսակցության և «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը նշեց, որ այս պահին սադրիչներ Բաղրամյան պողոտայում շատ կան, որոնցից գլխավորներից է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Տեղեկացնենք, որ Վաղինակ Շուշանյանն այս պահին չի գտնվում Ազատության հրապարակում նա գնացել է Բաղրամյան պողոտա, ցուցարարներին հրապարակ բերելու նպատակով: Իսկ այս պահին Բաղրամյան պողոտայում վիճակը թեժ է, թեպետ ոստիկանության կողմից սահմանված ժամն անցել է, այնուամենայնիվ ոստիկանությունը դեռ որեւէ գործողության չի դիմել: Քիչ առաջ վահանների վրա թխթխկացնելով՝ ոստիկանության ներքին զորքերն աստիճանաբար առաջ շարժվեցին Բաղրամյան պողոտայով, որից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զրուցեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ՝ հիշեցնելով հավաքների ազատության մասին օրենքի դրույթները:
Պատգամավորին ի պատասխան Հ. Պողոսյանը հայտարարեց. «Գնացեք, այնտեղից հանեք խառնակիչներին՝ «Հիմնադիր խորհրդարանին» եւ Արգիշտի Կիվիրյանին: Մե՞նք ենք ուզում բռնություն: Ուզում են Ժիրայր Սեֆիլյանը, Արգիշտի Կիվիրյանը: Կանխեք, մենք ոչ մի գործողության չենք դիմի» :
Տեղեկացնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ անց հայտարարությունով կդիմի հավաքված հանրությանը: Իսկ այժմ նա աղբամանների մեջ ինչ-որ բան է փնտրում, հավանաբար պայթուցիկ նյութեր, մահակներ եւ այլն: Իսկ ինչ վերաբերվում է կենդանի պատ կոչվածին, ապա հայտնենք, որ այս պահին բաժանարար պատ են կազմել Սասուն Միքայելյանը, Էդմոն Մարուքյանը, Ստեփան Գրիգորյանը, Միքայել Դանիելյանը, Մովսես Շահվերդյանը, Մանվել Եղիազարյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արամ Աբրահամյանը, Պետրոս Ղազարյանը եւ այլք շղթա են կազմել ոստիկանական զորքի առջեւ:
Սոսե Չանդոյան