Առաջին Եվրոպական խաղերի մեդալների հաշվարկում Հայաստանը 36-րդն է
СпортԱռաջին Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականը մեդալների ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 36-րդ տեղը:
Եվրոպական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճեց Ռուսաստանի հավաքականը` 164 մեդալ, որոնցից 79-ը՝ ոսկե, 40-ը՝ արծաթե և 45-ը՝ բրոնզե: Երկրորդ տեղում 56 մեդալով Ադրբեջանն է, իսկ երրորդ տեղում Մեծ Բրիտանիայի թիմն է, որն ունի 47 մեդալ: Հայաստանի հավաքականն իր միակ արծաթե մեդալով զբաղեցնում է 36-րդ տեղը:
Առաջին Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում միակ մեդալը նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը: Հայաստանն այդ խաղերում ներկայացել էր 25 մարզիկով: