Լոնդում մեկնարկում է Ուիմբլդոնը
СпортԹենիսի «Մեծ սաղավարտ»-ի չորս մրցաշարերից ամենահինը՝ Ուիմբլդոնը, որը նաև ամենահեղինակավորներից է, մեկնարկում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: «Պետք է կարողանաս վերակագնվել մի մրցաշարի ավարտից, որտեղ պարտվել ես: Ես դա հասկացա «Ռոլան Գարոս»-ի ավարտից հետո: Հիմա ես շատ ավելի մոտիվացված եմ, պարտությունը եզրափակչում ինձ ավելի ուժեղ է դարձրել» նման կարծիք է հայտնել մրցաշարի գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը, ով նաև Ուիմբլդոնի հիմնական ֆավորիտներից մեկն է:
Ուիմբլդոնի ֆավորիտներից մյուսը` Ռոջեր Ֆեդերերը, խոստովանել է, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում լավագույն նախապատրաստական շրջանն է անցկացրել: «Անցած մրցաշրջանում ես իմ լավագույն խաղը ցույց չտվեցի, բայց դուրս եկա եզրափակիչ: Սակայն այս տարվա մասին խոսելով` կարող եմ ասել, որ մեկ այլ մակարդակի վրա եմ»,-ասել է շվեյցարացին:
Ուիմբլդոնի մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերից, որի խաղերը տեղի են ունենում բնական խոտածածկովկորտերում։ Մրցաշարն իրականացվում է 5 կարգով՝ տղամարդկանց մենախաղեր, կանանց մենախաղեր, տղամարդկանց,կանանց և խառը զուգախաղեր։ Ուիմբլդոնն առաջին անգամ անցկացվել է 1877 թվականին: