Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны


«Անի Երանյանի, Արտյոմ Մարկոսյանի եթերներից հետո «Վեցերորդ զգայարանում» սահմանափակումներ ենք դրել որոշ թեմաների վրա». Հրաչ Մուրադյան

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Վեցերորդ զգայարանի» յուրաքանչյուր թողարկումը բավականին մեծ քննարկման է արժանանում։ Միևնույն ժամանակ շատերը դժգոհում են, որ հաղորդման միջոցով քարոզվում են գուշակությունները։ «Վեցերորդ զգայարանի» պրոդյուսերները Հրաչ Մուրադյանն ու  Արթուր Զաքարյանն են։ Հաղորդման երկրորդ եթերաշրջանն այս փուլում ավարտվեց, և BlogNews.am-ը հաղորդման մասին ամփոփիչ զրույց է ունեցել պրոդյուսերներից Հրաչ Մուրադյանի հետ։ 

 

- «Վեցերորդ զգայարանի» գաղափարը Ձերն էրՇատերն այս հաղորդումը համարումեն հակաեկեղեցականքանի որ այն քարոզում է գուշակություններՀաղորդումըսկսելիս հավանաբար հաշվի առել եք ազդեցությունը լսարանի վրա: Ըստ Ձեզ՝ այն որքանո՞վ է ազդում հասարակության վրա։

- Քարոզի միակ տարբերակը «Վեցերորդ զգայարա՞նն» էր մեր երկրում։ «Վեցերորդ զգայարանի» դե՞մ է պետք պայքարել, որովհետև դա՞ է միակ խնդիրը, որ ժողովուրդը մոտ չէ Հայ առաքելական եկեղեցուն։ «Վեցերորդ զգայարա՞նն» է ամենամեծ չարիքը, որը գոյություն ունի մեր իրականության մեջ՝ կրոնի և դրա հանդեպ վերաբերմունքի առումով։ Ոչ։

«Վեցերորդ զգայարանը» հեռուստատեսային ձևաչափում ընդամենն ի ցույց է դնում նման տեսակ երևույթը, որը կարելի է ընդունել կամ չընդունել։ Որևէ մեկին չեն ստիպում հավատալ դրան։ Ինչո՞ւ է խոսվում միան բախտագուշակության մասին, երբ դրա կողքին դրված է գիտությունը. հիրոմանտիան և հոգեբանությունը գիտություն են։ Մարիամը և Անին այդտեղ ներկայացնում են գիտության ճյուղը։

-Հաղորդումը բավականին մասշտաբային է, և յուրաքանչյուր թողարկումը լայն քննարկվում է։ Գուցե մասշտաբն է պատճառը, որ այսպիսի բացասական ալիք է բարձրացել։ Այնուամենայնիվ, Դուք հաշվարկե՞լ եք բացասական ազդեցության հավանականությունը։

- Իհարկե, կարող է լինել բացասական ազդեցություն, սակայն հեռարձակման համար ընտրված է հատուկ ժամ՝ մոտ կեսգիշերին, որպեսզի գիտակցված նայեն, ոչ թե ասեն՝ ալիքները փոխեցինք, նայեցինք։ Գուշակությունների հետ կապված հեռուտատեսային տարբեր ծրագրեր կան. սա հեռուստատեսային ֆորմատ է, որն այս կամ այն կերպ կա բոլոր երկրներում։ Եթե մենք շարժվում ենք առաջ և փորձում ենք հեռուստատեսային նոր նախագծեր անել, ո՞րն է խնդիրը։ Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր չէ, կարող է փոխել ալիքը։ Որևէ մեկը չի ստիպում, որ նայեն հաղորդումը, եթե նույնիսկ նայել են, որևէ մեկը չի ստիպում հավատալ, առավել ևս՝ հավատալով կամ ոչ՝ հետևել դրան։

Ես հետևում եմ իմ Աստծուն՝ անկախ նրանից, թե հեռուստատեսային ինչ պրոդուկտ եմ ստեղծել։

-Դուք հավատո՞ւմ եք գուշակություններին։

-Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին։

-Իսկ երբևէ դիմե՞լ եք գուշակությունների։

-Այսինքն... ես կպատասխանեմ նախորդ հարցին։ Մինչև «Վեցերորդ զգայարանը» երբեք չէի կարող միանշանակ պատասխանել այդ հարցին։ Հիմա հստակ կարող եմ ասել, որ նման բան գոյություն ունի. մենք դա կարող ենք ընդունել կամ ոչ։ Ես ասում եմ, որ դա գյություն ունի, սակայն իմ անձնական կյանքում իր տեղը չունի։ Յուրաքանչյուրը կարող է որոշել՝ ունի՞ ցանկություն գնալու գուշակի մոտ, ես՝ ոչ։ Չեմ ուզում, որ որևէ մեկն ինձ համար գուշակություն անի։

-Ինչո՞ւ, որովհետև աստվածավա՞խ եք։

-Այո, որովհետև առաջին հերթին աստվածավախ եմ։

-Իսկ կմասնակցեի՞ք հաղորդմանը։

-Այո, որովհետև ես դա հասկանում եմ՝ որպես հեռուստատեսային պրոդուկտ։

-Այսինքն՝ Ձեզ կարո՞ղ ենք տեսնել այդ աթոռին։

-Ես միշտ մտածում էի, թե ինչ կերպ կարելի է դա անել, որպեսզի հետո երկակի խոսակցություններ չլինեն, որ ես ու Արթուրը պրոդյուսերն ենք, բայց նստել եմ այդ աթոռին, հետո անբարեխիղճ մոնտաժ է եղել։ Ինձ խոսակություններ հասան, թե նկարահանվել է իմ մասնակցությամբ թողարկում, սակայն այն տեսակի բաներ էին գուշակել, որ եթեր չենք հեռարձակել։ Նման բան գոյություն չունի, ուղղակի ուզում եմ հասկանալ, թե որքանով ճիշտ կլինի իմ մասնակցությունը որպես հանրային մարդ, ոչ թե պրոդյուսեր։ Ես ոչ մի խնդիր չունեմ, որովհետև թաքցնելու որևէ բան չունեմ։

-Հրաչ, Դուք հրաժարվել էիք մեկնաբանել հաղորդան հասցեին եղած քննադատությունները, միայն ասել էիք, որ աստվածավախ եք։ Շատերը հակադրության մեջ դրեցին Ձեր խոսքն ու նմանատիպ շոու ստեղծելը՝ նշելով, որ եթե աստվածավախ լինելով՝ նմանատիպ հաղորդում եք անում, նշանակում է՝ Ձեր տեսակը մի կողմ դնելով՝ մտածում եք միայն շոու անելու և գումար աշխատելու մասին։

- Իմ աստվածավախ լինելը ոչ մի կերպ պայմանավորված չէ մինչև «Վեցերորդ զգայարանը» և դրանից հետո եղած ժամանակահատվածով։ Այն իր տեսակի մեջ երևույթը ցույց տալու համար է. կարող ես հետևել կամ ոչ, դա քեզանից է կախված։ Ոչ միշտ է շոկոլադի ֆաբրիկայի աշխատակիցը շոկոլադ ուտում։ Իմ սկզբունքը դա է։

Մեր իրականության մեջ դա ևս մի ոլորտ է, որը կա մեր կենցաղում։ Ի՞նչն է խնդիրը, եթե դա կա նաև հեռուստատեսությունում։ Այն ցույց է տալիս, թե ինչ կա մեր իրականության մեջ։ Եթե չլիներ իրականությունը, չէր լինի հեռուստատեսային նախագիծը։ Եթե ինչ-որ մեկը դրանից նեղվում է, ցավոք, պետք է առաջին անգամ բարձրաձայնեմ, որ «Վեցերորդ զգայարանի» թիմն ATV-ով սկսում է նոր նախագիծ՝ էքստրասենսների մասնակցությամբ։

-Ի՞նչ նախագիծ է լինելու։

-Առայժմ չեմ կարող բացել փակագծերը, միայն կարող եմ ասել, որ այն լինելու է ոչ հայտնի մարդկանց մասնակցությամբ։ Եթե նրանք չեն կարողացել գտնել ինչ-ինչ հարցերի պատասխաններ՝ հայտնի մեթոդներով, պատասխան փորձելու են տալ էքստրասենսները։ Լավ, վատ, դրական, թե՝ սխալ, ցույց կտա մեր նոր պրոյեկտը։

-Հաճախ քննարկվում է, որ «Վեցերորդ զգայարանը» շոու է, և փորձագետներն իմանում են՝ ով է հյուրը, ուսումնասիրություններ են անում։

-Որտեղի՞ց մենք կարող ենք իմանալ այդ ամենը։ Առաջարկում եմ դիմել ցանկացած մարդու, ով մասնակցել է ծրագրին։ Էքստրասենսներն այն տեսակի պատմություններ են տեսել, որ հնարավոր չէ դա իմանալ։ Եթե աստղը ժխտում է դա եթերում ու եթերից հետո, դեռ չի նշանակում, որ իրականությունը դա է։ Նունե Եսայանն ինձ օրինակ բերեց, որ ժամանակին նկարահանվել է մի ծրագրի «պիլոտում», որտեղ 10 հոգի փորձել են ինչ-որ բան կռահել, որևէ մեկը որևէ բան չի կարողացել ասել։ Սակայն Նունե Եսայանի կյանքից այն տեսակ մանրամասներ էին ասում, որ նա եթերից հետո ինձ ասաց՝ 98 տոկոս ճշմարտություն է եղել։ Հարցրեցի՝ 98 տոկոս ճշմարտությունից քանի՞սը կարող էր հայտնի լինել հանրությանը, նա պատասխանեց, որ եղել է 4 թեմա՝ ոչ ամբողջովին բացված, սակայն ինքը հասկացել է՝ ինչ նկատի ունեն։ Նունեն ստոպ տվեց, և չշարունակեցին խոսել այդ մասին, իսկ հետո ասաց, որ միայն ինքը գիտեր այդ մասին և երկրորդ մարդը, ում հետ դա կապված է եղել։ «Վեցերորդ զգայարանի» կազմակերպիչներն ու էքստրասենսները որտեղի՞ց պետք է իմանային այդ պատմությունները։ Եթե նման հնարավորություններ ունենայինք, խուզարկուների գրասենյակ կբացեինք։

Մենք մտածում էինք նաև տաղավարում հանդիսատես ունենալու մասին, որպեսզի մարդիկ իրենց աչքով տեսնեն՝ ինչ է կատարվում։ Երրորդ եթերաշրջանում դա չի լինի, հաջորդիվ կմտածենք միտքն իրագործելու մասին։

-Ունե՞ք ներքին էթիկա, որով սահմանված են հարցեր, որոնց չեք անդրադառնում։

- Նրանք չպետք է խոսեն սեռական կողմնորոշվածության և մահվան մասին, եթե հյուրը թույլ չի տալիս դա։

- Անի Երանյանի, Արտյոմ Մարկոսյանի հաղորդումների ժամանակ խոսվեց այդ թեմաների մասին։

-Դա առաջին եթերաշրջանում էր, որից հետո մենք սահմանափակումներ ենք դրել այդ թեմաների վրա։ Անին պրոդյուսերների և էքստրասենսների՝ իրար դեմ դուրս գալու առիթ է եղել։ Նրա եթերից հետո էքստրասենսերի հետ շատ լուրջ խոսակցություն ենք ունեցել այդ մասին, լուրջ բանավեճեր են եղել Անիի և Էքստրասենսների մասնակցությամբ։ Անին իր էներգետիկ դաշտով պրովոկացիա էր անում։ Նրանք ասում էին՝ մենք ինքներս չէինք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ հետ, որովհետև Անին մեզ պրովոկացիայի էր ենթարկում։ Անին էլ ասում էր, որ իր տվյալներն են սխալ տվել, խաղում էր էներգիայի հետ։ Մենք զարմացած էինք. Էքստրասենսերը չէին լսում՝ ինքն ինչ է ասում, սակայն Անին ասում էր, Գաբին իրեն պատասխանում էր։ Նրանք ինչ-որ անտեսանելի հարթության վրա էին. Գաբին չէր լսում Անիի հարցը, բայց պատասխանում էր։ Դա մոնտաժ չէր։ Էնտեղ մի կտոր կար, Գաբին ասաց՝ հը՞ն, դուրդ գալի՞ս է, Անին ասաց՝ շարունակիր, Գաբին պատասխանեց՝ հա՞, շարունակե՞մ։ Մենք նստած չէինք հավատում։ Թե «Վեցերորդ զգայարանից» դուրս գալուց հետո Անիի հետ ինչեր են եղել, որ իրեն ստիպել են որոշակիորեն հավատալ էստեղի որոշ բաների ճշմարտացիությանը, կարող եք ճշտել նրանից, եթե ցանկանա խոսել այդ մասին։

Նմանատիպ բաներ շատ են եղել, որոնց ինչ-որ մի մասը փորձեցինք պատմել «Կիսաբաց լուսամուտների» ժամանակ։ Իրականում տաղավարում լրիվ ուրիշ դաշտ է, դա սովորական չէ, բացատրելու չէ։

-Անի Երանյանի հետ կապված բանավեճն ավելի շատ կապված էր մահվա՞ն, թե՞ սեռական կողմնորոշման վերաբերյալ հարցի հետ։

- Անին շատ հումորով մոտեցավ սեռական կողմնորոշման հարցին։ Ըստ իս՝ էքստրասենսները կարող էին սխալվել։ Ինչ վերաբերում է մահվան հարցին՝ Գաբրիելն ասաց, որ կան երևույթներ, որոնք եթե այդպես շարունակես, կարող են հանգեցնել դրան, որևէ մեկն ուղիղ չասաց, որ կմահանաս։ Գուցե մատուցումից այդպես ընկալվեց. Գաբին շատ ավելի էմոցիոնալ ու խիստ է եթերում, բայց եթե խոսքերին հետևենք, Գաբին որևէ վատ բան չի ասել, մեզանից յուրաքանաչյուրին կարող են ասել՝ եթե շարունակես անել այս սխալները, մի օր գուցե վտանգ լինի։

-Հայտնիները հե՞շտ են համաձայնում մասնակցել նախագծին։

-Բացարձակ։ Շատ մեծ դժվարություններով են գալիս։ Երկրորդ եթերաշրջանի համար մենք պետք է նկարահանեինք 15 թողարկում։ 15 հյուրի համար խոսել ենք 300 հոգու հետ, որոնցից 285-ը չի համաձայնել։ Այս եթերաշրջանում կրկնակի շատ մարդկանց ենք զանգել։ Շատերը պարզապես վախենում են, թեև իրականում վախենալու որևէ բան չկա։

-Երրորդ եթերաշրջանում ի՞նչ փոփոխություններ են սպասվում։

-Նոր եթերաշրջանը լինելու է սեպտեմբերի կեսից։ Փորձագետներից երկուսը փոխվել են, մենք բերել ենք նոր մասնագետ Իսրայելից, ով շաման է։ Առաջին անգամ փորձում ենք հասկանալ, թե ինչպես է աշխատելու այդ ունակությունների տեր մարդը։ Եվս մի նոր մասնագետ ունենք՝ Կարպիսը, ով Սիրիայից է։ Նա ևս պայծառատես է։ Գաբին ամբողջովին փոխել է իր իմիջը և շատ հետաքրքիր է։ Դուրս են եկել Կարեն Ապոյանը, քանի որ մեկնում է Իտալիա, ու Անի Մաջնունյանը, ով ունի առողջական խնդիրներ։

-Երկու նոր մասնագետներն էլ դրսից են, ինչո՞ւ։

-Բավականին մեծ քասթինգ ենք արել։ Շեշտ չէինք դրել, որ մասնագետը դրսում լիներ, ուղղակի երկուսն էլ շատ հետաքրքիր են իրենց ոճում՝ հետաքրքիր են մատուցում խոսքը։ Մենք ցանկանում ենք ապահովել այդ բազմազանությունը։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта