Բրազիլացի հեծանվորդ Է զոհվել ԱՄՆ-ում ընթացող Ոստիկանների եւ հրշեջների համաշխարհային խաղերում
СпортԲրազիլացի հեծանվորդ Է զոհվել Ոստիկանների եւ հրշեջների XVI համաշխարհային խաղերի մրցարշավի ժամանակ ընկնելու հետեւանքով, խաղեր, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում, ինչպես նաեւ հարեւան Վիրջինիայի եւ Մերիլենդի նահանգներում: Ինչպես հայտնել Է տեղական ոստիկանությունը, հեծանվորդների մրցումների եւս երկու մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել եւ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Բրազիլացի հեծանվորդը՝ 48-ամյա Կառլոս Սիլվան, ծանր վնասվածքներ Է ստացել մրցարշավի ուղեգծում այլ մարզիկների հետ բախվելուց հետո: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել մարզիկին: Ողբերգության պատճառ Է դարձել մրցումների մասնակիցներից մեկի պայթած անիվը, որի հետեւանքով միանգամից մի քանի հեծանվորդներ են վայր ընկել:
Միջադեպն ազդել Է Ոստիկանների եւ հրշեջների համաշխարհային խաղերի մթնոլորտի վրա, որոնք բացվել են հունիսի 26-ին ԱՄՆ-ում՝ ավելի քան 70 երկրների շուրջ 12 հազար մարզիկների մասնակցությամբ: Մրցումների կազմակերպիչներն այս առիթով խորին ցավակցություն են հայտնել Կառլոս Սիլվայի հարազատներին ու մերձավորներին եւ Բրազիլիայի ամբողջ թիմին:
Ոստիկանների եւ հրշեջների համաշխարհային խաղերը երկու տարին մեկ անցկացվում են արդեն 30 տարի: Ներկայիս մրցումները, որոնք նաեւ անվանում են Ոստիկանների եւ հրշեջների օլիմպիադա, կտեւեն մինչեւ հուլիսի 5-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: