Եվրոպայի լիգայում «Ուլիս»-ի մրցակից «Բիրկիրկարա»-ն Երևան կժամանի հուլիսի 7-ին
СпортՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Երևանի «Ուլիս»-ի մրցակից` Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա»-ն Երևան կժամանի հուլիսի 7-ին: Ինչպես հաղորդում է Արմենպրես, այս մասին հայտնում է Մալթան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:
«Բիրկիրկարա»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հուլիսի 6-ին թիմը կմեկնի և Երևանում կլինի հուլիսի 7-ին: Հաղորդագրության մեջ երկրպագուներին կոչ է արվում Երևանում աջակցել իրենց սիրելի ակումբին: Նշվում է, որ չվերթի, հյուրանոցի և տրանսպորտի ծախսերը կկազմեն 400 եվրո:
«Ուլիս»-«Բիրկիրկարա» դիմակայության երկրորդ հանդիպումը կկայանա Երևանում հուլիսի 9-ին: Մալթայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով: