Անչափ ուրախ եմ, որ հաջողվեց «չոր» հանդիպում անցկացնել. Շիրակի դարպասապահ
Спорт«Շիրակի» նորեկ, ռուս 19-ամյա դարպասապահ Վսեւոլոդ Երմակովը Sovsport.ru-ի հետ զրույցում կիսվել է Եվրոպա լիգայի 1-ին որակավորման փուլի «Զրինսկու»(2:0) հետ Գյումրիում կայացած խաղի տպավորություններով:
-Տպավորությունները խաղից դրական են, հանդիպումն անցել է անհավասար պայքարում: Լավ է, որ մենք գրագետ էին պաշտպանվում եւ կարողացանք օգտվել մրցակցի սխալներից:
-Երվագավաթներում ձեր առաջին հանդիպումն էր եւ կարողացաք անառիկ պահել դարպասը:
-Անչափ հաճելի է, քանի որ երկար էի պատրաստվում այս խաղին, առաջին հերթին՝ հոգեբանական տեսանկյունից:
-«Զրինսկին» ինչ-որ բանով զարմացրե՞ց:
-Այո, չնայած անցած դժվար ճանապարհին, նրանք վերջնամասում լուրջ ճնշում էին գործադրում մեր դարպասին եւ մի քանի լավ պահ ստեղծեցին:
-Այժմ «Շիրա՞կն» է դիմակայության ֆավորիտը:
-Մինչ խաղը մրցակիցն էր ֆավորիտը, այժմ շանսերը հավասար են:
-Թիմի կոտ դ՛իվուրացի հարձակվող Ժան Ժակ Բուգուհին դուբլի հեղինակ է դարձել:
-Ճիշտն ասած՝ առաջին անգամ էին նրան խաղի ընթացքում տեսնում: Ինձ պատմել էին, որ նա բռնկուն աղացող, այդպես էլ կա: Նա երկու կարեւոր գոլ է խփել պատասխան խաղից առաջ
-Պատասխան խաղում ինչ է լինելու ամենադժվարը:
-Կարողանալ դիմանալ մրցակցի ճնշմանը: Տրիբունաները աջակցելու են «Զրինսկուն», իսկ մենք համբերատար սխալի ենք սպասելու եւ կփորփենք օգտվել դրանից: