Բիրկիրկարայի հիմնական դարպասապահը Երևան չի ժամանի
Спортtert.am-ը գրում է.
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի «Բիրկիրկարա» - «Ուլիս» (0:0) խաղում տանտերերի դարպասապահ Ջասթին Հեյբերը 37-րդ րոպեին մկանի վնասվածք է ստացել և փոխարինվել:
Մալթական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, սակայն ամենայն հավանականությամբ չի ժամանի Երևան պատասխան խաղին մասնակցելու համար: Նրա փոխարեն կխաղա 30-ամյա նիգերիացի Ինի Ատկպանը:
Հավելենք, որ «Ուլիս» - «Բիրկիրկարա» հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: