Լիվերպուլի պաշտպանը մոտ է Վեսթ Հեմը համալրելուն
Спортtert.am-ը գրում է.
«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը հայտնվել է «Վեսթ Հեմի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, 30-ամյա անգլիացու «Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել ազատ խաղացողի կարգավիճակով: Ջոնսոնի պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին և ըստ պարբերականի՝ կողմերը մտադիր չեն երկարաձգել այն:
Նշենք, որ Ջոնսոնը 2002 թվականին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վեսթ Հեմում», ուր մեկ տարի է հանդես եկել: «Լիվերպուլում» խաղացել է 2009 թվականից: