«Ժալգիրիսը» հայտնել է Արտակ Եդիգարյանից բաժանվելու մասին
Спортnews.am-հ գրում է.
Հայաստանի հավաքականի թեկնածու Արտակ Եդիգարյանը հեռացել է Վիլնյուսի «Ժալգիրիսից», հայտնում է ակումբի կայքը:
Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ: «Ժալգիրիսը» հաջողություն է մաղթել ու շնորհակալություն է հայտնել 25-ամյա պաշտպանին, որը 2014-ի հունվարից էր խաղում լիտվական ակումբում: «Ժալգիրիսի» կազմում Եդիգարյանը դարձել է Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր: