ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլն ավարտվել է
СпортՀայաստանի Հանրապետության մարզերում և ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում անցկացվել են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են 720 ընտանիք:
Հաղթող ընտանիքները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվել են հավաստագրերով ու դրամական մրցանակներով: Արմենպրեսի հաղորդմամբ, ավարտելով մարզային փուլի մրցումները՝ հաղթող ընտանիքները նախապատրաստվելու են ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլին, որն ավանդաբար անցկացվում է Ծաղկաձորում: Այս տարի Ծաղկաձորը հաղթող ընտանիքներին կհյուրընկալի սեպտեմբերի 6-12-ը: