Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում քննարկում են ԼՂ հիմնահարցը
ПолитикаԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումներ կիրականացնեն Վաշինգտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈւորլիքÕ ¨:
«Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում են, որտեղ հանդիպումներ են անցկացնելու ԱՄՆ պետդեպարտամենտում, պաշտպանության գերատեսչությունում և Անվտանգության ազգային խորհրդում` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»,- գրել է Ուորլիքը:
Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հինախնդիրների շուրջ բանակցություններ իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել հունիսի 9-ին: Նա հանդիպումներ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: Հայաստանից ԱՄՆ համանախագահը մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու հունիսի 12-ին Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը: