«Արարատ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Կրասնոդար»-ի հետ
Спорт«Արարատ»-ը հուլիսի 13-ից 27-ն արտագնա ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրասնոդարի շրջանի Կրիմսկ քաղաքում: Թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում:
Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինն «Արարատ»-ը կանցկացնի հուլիսի 15-ին. մրցակիցն է ֆուտբոլի Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդար»-ը: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
«Արարատ»-ն արդեն պայմանագրեր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսի և ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտի հետ: Արձակուրդից վերադարձել և մեր թիմին է միացել «Արարատի» ավագ Ալեքսանդր Ռակիչը: