«Բորուսիա»-ն հաղթել է. Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ն ուսումնամարզական հավաքի շրջանակներում, որը թիմն անցկացնում է Ճապոնիայում, հաղթել է «Կավասակի»-ին:
Դորտմունդցիները 6 անպաստասխան գնդակ ուղարկեցին ճապոնական թիմի դարպասը: «Բորուսիա»-ն տարբեր կազմերով մրցեց առաջին և երկրորդ խաղակեսերում: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին և դարձավ գոլային փոխանցմամբ հեղինակ:
Արմենպրեսի հաղորդմամբ, Դորտմունդի «Բորուսիա»-ն ասիական շրջագայության ընթացքում կլինի նաև Սինգապուրում և Մալազիայում: