«Փյունիկ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
СпортՍերրավալե քաղաքի «Սան-Մարինո» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Սան-Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե» թիմի և Երևանի «Փյունիկի» միջև:
6-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանն առաջ մղեց «Փյունիկին»՝ 0:1: 44-րդ րոպեին Վարդգես Սաթումյանը կրկնապատկեց հաշիվը՝ 0:2: 66-րդ րոպեին Միկայել Տրաինիին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:
Արմենպրեսի հաղորդմամբ, Չեմպիոնների լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կմրցի նորվեգական «Մյոլդեի» հետ: